Նոյեմբերի 13-ին` ժամը 22.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Մալաթիա» շուկայի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.05-ին, մարվել՝ 23.15-ին:

Այրվել է «ԲՄՎ» մակնիշի 27 ՍՍ 008 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և շարժիչի խցիկը' մասամբ: