Դոլարը սկսում է թանկանալ: Այսօր NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դոլարի առքուվաճառքը կազմել է 2 մլն 130 հազար դոլար: Արդյունքում մեկ դոլարի միջին փոխարժեքը հասել է 405 դրամ 75 լումայի:
Բարձրացել է նաև Կենտրոնական բանկի հրապարակած դոլարի փոխարժեքը: Մեկ օրում դոլարը թանկացել է 24 լումայով՝ դառնալով 405 դրամ 63 լումա:
Միաժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 19 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 38 մլրդ 200 մլն դրամ, իսկ տարեկան միջին կշռված տոկոսադրույքը՝ 8 %: