Նոյեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Համբարձում Բ.-ին:

 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա եւ 1957 թ. ծնված Գեւորգ Գ.-ն եռակցող սարքով կտրտելով' մի հիմնարկությունից գողացել են մոտ 200 մ երկաթգծի ռելսեր եւ նույն վայրում թափված մետաղյա 11 անկյունակներ, որոնք Գեւորգ Գ.-ն իր կողմից վարձակալած բեռնատարով տեղափոխել է մետաղի ընդունման կետ' վաճառելու նպատակով:

 

Կատարվում է հետաքննություն: