Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարց գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Ալավերդի միջազգային ավտոճանապարհը' պահանջելով դադարեցնել Մարցա գետի վրա կառուցվող 3րդ ՀԷԿ-ի շինարարությունը, որի հետևանքով գետը վերջնականապես կցամաքի:

Ճանապարհը փակել էր մոտ 100 հոգի: Երկու ուղղությամբ սկսել են կուտակվել մեքենաներ:

«100 աստիճան» խմբի, «Նախախորհրդարանի» անդամները և ակտիվիստներն ավելի ուշ բացել են ճանապարհը, և այժմ վերադառնում են Երևան:

Վերջիններս նշել են, որ սա եղել է նախազգուշական քայլ: