Թուրք-վրացական սահմանին՝ Ջավախքի շրջանում, Թուրքիան սկսել է նոր մաքսային անցակետի՝ «Չըլդըր»-ի (Աքթաշ) շինարարությունը: Անցակետի շինարարության մեկնարկին նվիրված միջոցառմանը վրացական կողմից մասնակցել է երկրի ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ, իսկ թուրքական կողմից առևտրի և մաքսերի նախարարը, Առևտրաարդյունաբերական պալատի և Ֆոնդային բորսայի նախագահը և այլ պաշտոնական անձինք:

 

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, Վրաստանի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ թուրքական կողմից նոր մաքսային անցակետի շինարարությունը նոր կշիռ կհաղորդի Թուրքիայի և Վրաստանի միջև միջազգային հաղորդակցությանը և առևտրային հարաբերություններին: