Խոշոր վթար Եգիպտոսում: Բեռնատար գնացքը բախվել է երեք ավտոմեքենայի: Զոհվել է 24 մարդ:Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 28-ը, որոնցից շատերը ծայրահեղ վիճակում են:

 

Ուղեվորների մեծ մասը վերադառնալիս է եղել հարսանյաց արարողությունից: Մեքենավարին անակնկալի է բերել այն փաստը, որ չնայած ավտոմեքենաների անցման հատվածը փակ է եղել, այնուամենայնիվ երթեւեկությունը չի դադարել: