Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գերազմանատանը, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ական է հայտնաբերվել:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորները և ՀՀ ՊՆ ԶՈՒ N զ/մ սակրավորների խումբը:

 

Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական,շարքից դուրս եկած 11 ական:

 

N զ/մ սակրավորային խմբի ուժերով բունկերից դուրս է բերվել 6 ական, իսկ մնացած 5-ը դուրս կբերվեն նոյեմբերի 19-ի առավոտյան: