armsport.am

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան խոստովանել է, որ քվեարկել է Լիոնել Մեսսիի, Կրիշտիանո Ռոնալդուի և Զլատան Իբրահիմովիչի օգտին, երբ ընտրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:

 

Բրազիլացին չի թաքցնում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ ունեցած համակրանքը:

 

-Այո, ես քվեարկել եմ: Ցավոք, չէի կարող քվեարկել բրազիլացու ֆուտբոլիստի օգտին: Այդ դեպքում առաջինը կնշեի Նեյմարին: Վերջին տարիների ընթացքում շատ քիչ է փոխել կարծիքս:

 

Մեսսիին համարում եմ երկրորդը: Առաջին տեղում նշում եմ Իբրահիմովիչի, իսկ երրորդ տեղում՝ Ռոնալդուի անունը:Նրանք բոլորն էլ փառավոր ֆուտբոլիստներ են և կարող էի նրանցից յուրաքանչյուրին էլ առաջին տեղում նշել, - Globoesporte.com-ը փոխանցել է Սիլվայի խոսքերը: