Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ Իրանի դեսպանատան մոտ, երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 23, վիրավորվել` շուրջ 146 մարդ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, առաջին պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարք: Մի քանի րոպե անց դեսպանատան դարպասներից ոչ հեռու մեկ այլ ահաբեկիչ մեքենա է պայթեցրել:

 

Որոշ տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում է Իրանի դեսպանատան՝ մշակույթի հարցերով կցորդ Էբրահիմ Անսարին: Դեսպանատնից, սակայն, այս տեղեկությունը հերքում են

 

Սիրիան և Ֆրանսիան արդեն դատապարտել է ահաբեկչությունները: