Պաղեստինը, որը մեկ տարի առաջ ՄԱԿ-ում ստացել է դիտորդի կարգավիճակ, երկուշաբթի օրը պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվող՝ նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային ատյանի դատավորներից մեկի ընտրության քվեարկությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ 193 անդամ պետությունների մեծամասնությունը պաղեստինցի ժողովրդի կամքի առաջին արտահայտումը դիմավորել են բուռն ծափողջույններով: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Սա շատ կարևոր քայլ է, մեր ազատության, անկախության և ՄԱԿ-ում լիիրավ անդամ դառնալու մեր ճանապարհին»,-նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը:

 

Նրա ելույթը դժգոհություններ էր առաջացրել Իսրայելի ներկայացուցչի մոտ, որը Պաղեստինին մեղադրել է իրական իրադարձությունից՝ վերոնշյալ դատավորի ընտրությունից ուշադրությունը շեղելու փորձի մեջ: Իսրայելցի դիվանագետի խոսքով՝ Իսրայելը, ինչպես նախկինում, Պաղեստինը չի դիտարկում որպես պետություն: