Այսօր հանրապետության արեւմտյան շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ, տեղումների հավանականությունը փոքր է։ Իսկ արեւելյան շրջաններում կդիտվի խիտ ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, շրջանների մեծ մասում՝ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։

 

ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթեւեկելու անհրաժեշտության մասին։ Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ եւ ցածր տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով։

 

Երեւանում այսօր կդիտվի ամպոտ եղանակ, տեղումների հավանականությունն առայժմ փոքր է։ Ցերեկը՝ +10+12, երեկոյան՝ +6+8։

 

Հաղորդում է meteotv.am-ը: