Սաուդյան Արաբիայի իշխանությունները 2 շաբաթվա ընթացքում երկրից արտաքսել են 60 հազար անօրինական ներգաղթյալի: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը: Նախքան այդ Սաուդյան Արաբիայում ներգաղթյալների համար 7 ամսվա ընթացքում հատուկ օրենքներ էին գործում: Բոլոր ցանկացողները կարող էին ինքնակամ լքել երկիրը կամ պաշտոնապես ստանալ աշխատանքի թույլտվություն: Այդ հնարավորությունից օգտվել է 4 մլն մարդ:

 

Այժմ այն ներգաղթյալները, ովքեր առաջվա պես չունեն աշխատանքի թույլտվություն, դեպորտի են ենթարկվելու: Պետության կողմից այս քայլի ձեռնարկումն ուղղված է երկրում բուն բնակչության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը:

 

Համաձայն վերջին տվյալների' Սաուդյան Արաբիայի յուրաքանչյուր 8-րդ բնակիչը գործազուրկ է. գրում է Россия-24-ը: