Փորձաքննությունը «ԿամԱԶ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել Պոդոլսկում 18 մարդու մահվան պատճառ լինելու մեջ. հաղորդում է Vesti-ն: Ըստ փորձաքննության տվյալների՝ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Նրան սպասվում է 7 տարվա ազատազրկում:

 

«Մայրաքաղաքի ոստիկանության գլխավոր քնչական վարչությունը ստացել է դատահոգեբանական և երեք ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքները, որոնք նշանակվել էին Նոր Մոսկվայի տարածքում «ԿամԱԶ-ի» վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ավտովթարի քրեական գործով:

 

Ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությույնից հետևում է, որ վարորդի գործողություններում նկատվում է ճանապարհային երթևեկության և մեքենայի շահագործման կանոնների խախտում»,-հայտնել են ՆԳՆ Գլխավոր վարչությունից:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանն ընդունել էր իր մեղքը՝ պատճառաբանելով, որ, այնուամենայնիվ, ինքը փորձել է խուսափել ավելի մեծ թվով զոհերից: