Բրյուսելի 69-ամյա բնակչուհին մոտ մեկ տարի ապրել է ամուսնու դիակի հետ: Նա քնել և արթնացել է ամուսնու կողքին, կարծես թե ոչինչ չի պատահել: Նրա ամուսնու' Մարսելի մարմինն արդեն հասցրել է քայքայվել: Դեռ պարզ չէ, նրա կնոջը բանտարկում կսպասվի, թե ոչ: Այս մասին գրում է Vesti-ն՝ հղում անելով NY Times-ին:

 

Հայտնի է, որ նրա ամուսինը մահացել է 2012 թվականին 80 տարեկան հասակում: Անհայտ պատճառներով նա որոշել էր չթաղել իր ամուսնուն և պահել մարմինը Բրյուսելում գտնվող իրենց տանը: Կնոջն անգամ չի խանգարել տարածված հոտը: Պարզվում է, որ նրանք այդ տանն ապրել են վարձով և ամուսնու մահվանից հետո չի վճարել:

 

Տան տիրոջը ստիպել են վճարել տան վարձը: Տան տերը մտնելով տուն սարսափելի տեսարանի է ականատես եղել: Նա շտապ ոստիկանություն է կանչել: