Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակ է հղել հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ իրազեկելով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնել են շեյխի մամուլի ծառայությունից՝ չհստակեցնելով նամակի մանրամասները:

 

Մուսուլմանների վարչության աղբյուրը Turan գործակալությանը հայտնել է, որ հայոց կաթողիկոսին ուղղված նամակը «պատասխան դիվանագիտական քայլ էր»՝ հաշվի առնելով, որ Գարեգին Երկրորդը նույնպես շեյխին դիմել էր նամակով:

 

Հիշեցնենք, Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին տեսակցել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ: Վերջինս գերի էր ընկել օգոստոսի 8-ին՝ մոլորվելով սահմանի վրա: