ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խափանել են գողական աշխարհի առաջնորդների հանդիպումը. տեղեկացնում է Интерфакс-ը` հղում կատարելով ՆԳՆ-ին:

 

Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունից, քրեական աշխարհի 3 առաջնորդները ձերբակալվել են Մոկսվայի ռեստորաններից մեկում: Նրանք կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչներ են: Ոստիկանությունում այժմ որոշվում է նրանց դեպորտի հարցը:

 

Իր հերթին «Պրայմ Քրայմ» գործակալությունը հաղորդում է, որ «Տարաս Բուլբա» ռեստորանում գողական աշխարհի ներկայացուցիչները հավաք էին կազմակերպել նոյեմբերի 19-ին, որի ժամանակ ոստիկանները ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Մամուկա Կչադուային և նրա հայրենակից Գիզո Կարդավային, ինչպես նաև' Ադրբեջանի քաղաքացի Ռաշադ Իսմայիլովին:

 

Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանում անօրինական հիմքերով էին բնակվում: Ընդ որում, Մամուկային 2013թ. մեկ անգամ արդեն դեպորտի էին ենթարկել Աբխազիա: Իսկ Կարդավան, որ 2011-ին Ուկրաինայի անձնագիր ուներ, մեկ անգամ նույնպես արդեն դեպորտի էր ենթարկվել Կիև: