Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են դեկտեմբերի 5-6-ը Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում. հինգշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հանձնակատար Դերեք Հոգանը. մեջբերում է Trend-ը:

 

«ԱՄՆ-ն միաժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,-նշել է նա: