Ադրբեջանում մեծացել է սեռական բռնությունների թիվը, որոնց զոհերն են նաև անչափահաս տղաներն ու աղջիկները: Այդ հանցագործությունները գաղտնի են պահվում, քանի-որ զոհերը հիմնականում հանցագործների երեխաներն են: Այս մասին գրում է «Publika.az» կայքը:

 

Համաձայն վիճակագրության՝ Ադրբեջանում երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների թիվը 4% է կազմում: Միևնույն ժամանակ 16 տարին չլրացած աղջիկների նկատմամբ առանց նրանց համաձայնության սեռական հարաբերության հանցագործությունների թիվը կազմում է 20%: Տարվա ընթացքում մոտ 150-180 նման հանցագործություն է տեղի ունենում:

 

Ինչպես նշում է ադրբեջանցի հոգեբան Էլնուր Ռուստամովը «Azxeber.com»-ի հետ զրույցում՝ նման դեպքերը մամուլում պետք է լուսաբանվեն ոչ թե լուրի տեսքով, այլ որպես լրագրողական հետաքննություն, հակառակ դեպքում նման տեղեկատվությունը շատերի համար խթան է հանդիսանում կրկնել հանցագործությունը:

 

Հոգեբանի խոսքերով՝ հիմնականում Ադրբեջանում այն հայրերն են սեռական ոտնձգություններ իրագործում իրենց աղջիկների նկատմամբ, ովքեր ընտանիքում հեղինակություն չեն վայելում: Երկրորդ խումբը խրոնիկ հարբեցողներն են: