Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, երեկ՝ նոյեմբերի 22-ի կեսօրին հարկադիր վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից Ուկրաինա մեկնող «Էյր Արաբիա» ընկերության ինքնաթիռը: Այս տեղեկությունը, Tert.am-ի հարցմանն ի պատասխան, հաստատեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

 

«Շարժա-Խարկով ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի թույլտվություն է խնդրել Զվարթնոց օդանավակայանում, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Այստեղ արդեն բուժօգնություն ցուցաբերելու համար կանչվել է շտապօգնությունը, նաև ոստիկաններ, սակայն մինչև վայրէջքը ուղևորը մահացել է»,-ասաց նա։