Ավստրալիայի արևմտյան ափերին՝ Գրեյսթաուն քաղաքի մոտակայքում, երիտասարդ լողորդ սերֆերի վրա շնաձուկ է հարձակվել: Ստացած վնասվածքներից լողորդը մահացել է: Նրա ինքնությունը այս պահին դեռ պարզվում է. գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Գրեյսթաունի ափամերձ տարածքը ամենավտանգավորն է համարվում: Վերջին 10 տարվա ընթացքում տղամարդկանց վրա շնաձկների մահացու հարձակման մի քանի դեպք է գրանցվել: Տարեկան Ավստրալիայում գրանցվում է շնաձկների կողմից մարդկանց վրա մահացու հարձակման 12 դեպք: