Նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 00.19-ին:

Ամբողջությամբ այրվել են Ժ. Մ-ին, Վ. Հ-ին, Վ. Բ-ին, Օ. Շ-ին, Ա. Ս-ին և Հ. Շ-ին պատկանող բնակարանները ընդհանուր՝ 300 ք.մ:

Հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում' ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան: