Նոյեմբերի 25-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 4-րդ կարգի վթարային տներից մեկը փլուզվել է. տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ փլուզվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի (կառուցված է 1800-ական թթ., հողեշեն կառույց է) երկշերտ պատի արտաքին շերտը (4,5 քմ):

 

Դեպքի մասին տեղեկացվել են ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: