Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ` կեսգիշերին մոտ, կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Բագրատաշենի հսկիչ-անցակետին հարակից տարածքում: Կրակոցները հնչել են Վրաստանի Հանրապետության Շուլավեր բնակավայրում:

 

Ըստ շրջանառվող լուրերի' կրակոցների ձայներ են լսվել հայկական տարածքում:

 

Լուրեր.com-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով նշեց, որ Հայաստանի տարածքում կրակոցներ չեն եղել:

 

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով' կրակոցները եղել են ազգությամբ վրացի քրեական հեղինակությունների միջև: