Նոյեմբերի 26-ին` ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատի կամրջի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.02-ին, մարվել՝ 02.51-ին:

 

Ամբողջությամբ այրվել է Ա. Հ.-ին պատկանող վագոն-տնակի փայտյա ներքին երեսպատումը և գույքը (20 քմ):