Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծակ Քար գյուղի բնակիչ, 28-ամյա Ահարոն Խլղաթյանը, վարելով Suzuki մակնիշի ավտոմեքենա, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Նորատուս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջում:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խլղաթյանը և ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Ծաք Քար գյուղի բնակիչներ, 18-ամյա Ալինա Խլղաթյանը, 46-ամյա Գյուլնարա Խլղաթյանը, 35-ամյա Արմինե Խլղաթյանը և նույն մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Աննա Սողոմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:

 

 Մանրամասն` այստեղ: