Նոյեմբերի 26-ին' ժամը 21.25-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 17 OS 107 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը. առանց հրդեհի բռնկման:

 

Դեպքի վայրում տուժածեր չեն հայտնաբերվել: