Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

 

Քամին հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ, 27-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և մառախուղ:

 

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +13 աստիճան տաքություն, հաջորդ օրերին ջերմաստիճանը կնվազի' հասնելով +11-ի, ապա' +9-ի: