Անթալիայում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի Եգիպտոսի ընտրանու հետ:

Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր ընտրանին ոչ ոքի խաղաց Ռուսաստանի հավաքականի հետ և դեռևս ունի մեկ միավոր:

Երկրորդ տուրում տեղի կունենան նաև հետևյալ հանդիպումները.

ԱՄՆ - Ռուսաստան

Չինաստան - Ուկրաինա

Ադրբեջան - Նիդեռլանդներ

Գերմանիա - Թուրքիա