«Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը, «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, և Ազատություն խմբավորման առաջնորդ Օլեգ Տյագինբոկը պատրաստվում են ներկա գտնվել Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին, որպեսզի ներկայացնեն ընդդիմության դիրքորոշումը»,-Եվրամեյդանում հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչը. մեջբերում է ua-today.com-ը:

 

«Մենք պատվիրակություն ենք ուղարկում Վիլնյուս, որը կշարադրի ոչ թե Յանուկովիչի դիրքորոշումը, այլ ուկրաինացի ժողովրդի կամքը»,- ասել է նա Եվրոպական հրապարակում:

 

Ներկա գտնվող ցուցարարները միաձայն պաշտպանել են այս նախաձեռնությունը:

 

Հիշեցնենք, որ ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսված էր նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: