«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սաֆարյանը խոստովանել է, որ ինքն է դանակով հարվածել թիվ «4» երթուղային տաքսու երթակարգավորիչ Վասիլյանին։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով' Սաֆարյանը ձերբակալվել է։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ 2013թ. նոյեմբերի 21-ին' ժամը 21:15-ին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս, ձախ թոքի վնասումով իրենց մոտ է տեղափոխվել Հայկ Վասիլյանը:

 

Դեպքի առթիվ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Նոյեմբերի 22-ին' ժամը 19:10 վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Մայիս Սաֆարյանը: Նոյեմբերի 25-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, խափանման միջոց ընտրվել կալանավորումը: 

 

Մանրամասները` այստեղ: