ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ 2013 թ. նոյեմբերի 30-ին քաղաքացիներին կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն։

 

Խորհրդատվությունը կտրամադրեն ՀՀ փաստաբանների պալատի նախագահը և երիտասարդական խորհրդի անդամները ՀՀ փաստաբանների պալատի շենքում (ք. Երևան, Զաքիյան 3) ժամը 11.00-15.00։ Խորհրդատվություն ստանալու համար նախապես գրանցվել 560776 (#101):