ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013 թվականի դեկտեմբերին կանցկացնի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների (թվով 75 բժիշկ-մասնագետի) զորակոչ: Ծառայության ժամկետը կսահմանվի երկու տարի: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

 

Որոշման նախագծով նախատեսվում է նաև դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին: