Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, լրագրողների հետ հանդպման ժամանակ խոսելով օրերս տեղի ունեցած Վիլնյուսի գագաթնաժողի մասին, տեսակետ է հայտնել, որ մեղավորը Եվրոպան է: Թող տային անվտանգության երաշխիքներ, մենք էլ մտածեինք. գտնում է նա:

 

«Պետք է կարողանանք եվրոպական և ռուսական լավը համադրել և զարգանալ դեպի արևելք»,-համոզմունք է հայտնել Շիրինյանը և ասել, որ Հայաստանն այս դեպքում ճիշտ ընտրություն է կատարել: Անդրադառնալով Վլադիմիր Պուտինին` քաղաքագետն ասել է, որ եթե նա ապահովում է Հայաստանի անվտանգությունը, արդեն լավ է։

 

«Իսկ լա՞վ էր, որ դեմոկրատիայի պայմաններում ցեղասպանվում էինք»,-եզրափակել է նա: