ՌԴ նախագահի՝ Հայաստան պետական այցի օրը (դեկտեմբերի 2-ին) մայրաքաղաքի Ազատության հրապարակում Մաքսային միությանն անդամակցության և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին «ոչ»-ի հանրահավաքին մասնակցող «Հայազն» կուսակցությունը բողոքի ակցիային մասնակցելով նպատակ ունի ոչ թե Վլադիմիր Պուտինին, այլ ՀՀ իշխանություններին ցույց տալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը արժեք է:

 

«Կոնկրետ «Հայազն»-ը Պուտինին ոչինչ ցույց տալու չունի, մենք ցույց ենք տալու, որ Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությունը արժեք է, որը ոչ մեկս զիջելու մտադրություն չունենք, որ իշխանությունը չի ներկայացնում մեզ ու իրավունք չունի նման զիջումների գնալ»,- Tert.am –ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչ են ուզում այդ հանրահավաքով ցույց տալ, ասաց կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

 

Վաղը դեկտեմբերի 2-ն է՝ Առաջին հանրապետության անկման (Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը, որը համընկնում է 1920թ. Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ), և այդ օրը գնալով Ազատության հրապարակ իրենք ցանկանում են ցույց տալ, որ «մենք այդ օրը հիշում ենք ու դասեր ենք քաղել»: Մանրամասները կարդացեք այստեղ: