Կիևում փողոցային ցույցերի մասնակիցները վրաններ են խփել Նեզալեժնոստի Մեյդանում և մնացել այնտեղ գիշերելու. գրում է УНИАН-ը:

 

Գործակալության տվյալներով' հրապարակում այս պահին ավելի քան 15 հազար մարդ կա:

 

Ցուցարարները բարիկադներ են կառուցել հրապարակում, որի շնորհիվ նրանց հաջողվել է պատնեշել հրապարակը 2 կողմից:

 

Միաժամանակ, ընդդիմադիր գործիչներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագինբոկը հրապարակը հայտարարել են պատգամավորների անժամկետ հանրային կացարան:

 

Մեյդանում հավաքված ցուցարարների մի մասն էլ ուղղվել է դեպի Ուկրաինայի կառավարության և նախագահի աշխատակազմի շենքի ուղղությամբ. դեպքի վայրից գրում է Ria Novosti-ն:

 

Ցուցարարները Ուկրաինայի դրոշներն են տանում և բացականչություններ են վանկարկում: Նրանք արգելափակել են կառավարության մուտքերը:

 

Տեսանյութը դիտել այստեղ: