Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի' 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

 

Հաշվետվությունը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը, ով իր խոսքում նշեց, որ այս հաշվետվությունը բաղկացած է 13 թեմայից:

 

«Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում շաունակելու են մնալ ճանապարհաշինութունը, ինչպես նաև' ընդերքի օգտագործումը, պետական բյուջեի մուտքերի ապահովումն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծախսերի օրինականությունը և արդյունավետությունը:

 

Այս անգամ ՎՊ-ն որդեգրել է մի նոր մոտեցում, ըստ որի' պատրաստվում ենք կազմել մի ամբողջ մարզի բոլոր համայնքների 100 տոկոսանոց ուսումնասիրություն: Մենք անդրադառնալու ենք նախորդ վերահսկողությունների ընթացքում բարձրացրած խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներին և բացահայտված ռիսկերի ուսումնասիրությանը»: