Դեկտեմբերի 2-ին' ժամը 07.05-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 74 տան բակում ավտոմեքենա է այրվում:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, նշված հասցեի դիմաց գտնվող ավտոտնակում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գործարկելիս կափարիչի տակ կրակ է բռնկվել, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Նույն օրը' ժամը 07.57-ին, կրակը մարվել է Արաբկիրի թիվ 5 ՀՓՋ մարտական 2 հաշվարկի կողմից:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ: