Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, Volkswagen Vento մակնիշի 33 VՏ 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել Камаз մակնիշի 336 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Volkswagen-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու Գավառի ոստիկանները հատուկ տեխնիկայի գործադրմամբ մասնատում են մեքենան, որպեսզի դիերը դուրս բերեն այնտեղից: Մանրամասները կարդացեք այստեղ: