Երեկ' դեկտեմբերի 2-ին, ՌԴ նախագահի այցը Հայաստան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում:

 

«Այցն աննախադեպ էր իր արդյունքներով, և բոլոր այն սկեպտիկները, ովքեր կասկածանքով էին մոտենում, որ այդ այցով շոշափելի լուրջ առաջընթաց կնկատվի նաև Հայաստանի հասարակ քաղաքացու կյանքում, սխալվեցին: Ես կարող եմ ընդամենն ասել, որ Հայաստանի հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա այդ այցի դրական արդյունքները: Նախևառաջ, ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը»,-ասաց Շարմազանովը' հավելելով, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության խնդիրը գլխավորն է, և «առանց անվտանգության ու խաղաղության երաշխիքի' դժվար թե կարողանանք խոսել սոցիալական, տնտեսական բարեփոխումներից, ժողովրդական զարգացումներց, և մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն. դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»,-ասաց Շարմազանովը:

 

Մանրամասն` տեսանյութում: