Վաղը' դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում քվեարկության կդրվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի' ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ, եթե նախկինի փորձը հաշվի առնենք, պատկերը շատ տխուր կլինի:

 

«Մեծամասնությունը հերթական անգամ չի մասնակցի քվեարկությանը, և ես հույս ունեմ, ուզում եմ հուսալ, որ գոնե մեկ անգամ սթափ տրամաբանությունն ու ողջախոհությունը պետք է հաղթի:

 

Նման ինտերակտիվ մերժումը, առանց որևէ քննարկման և առանց պատրաստակամության քննարկման, մեկ բանի մասին է խոսում, որ իրենք' մեծամասնությունը, ևս կաշկանդված է վերևից իջնող հրահանգներով»,-ասաց Զոհրաբյանը: