Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.22-ին, ահազանգ է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սպիտակ ավտոճանապարհին' Ռյա Թազա գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Աստրա» մակնիշի 32 ՏՕ 953 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան: