Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր ուղղում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը բարձրաձայն զրուցում էր ԱԺ պատգամավորներից մեկի հետ: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատողություն արեց Փոստանջյանին. ՛՛Տիկին Փոստանջյան, հնարավորություն տվեք ձեր ֆրակցիայի նախկին ղեկավարին հարցեր տալու՛՛: