Ուկրաինան հույս ունի մոտ ժամանակներս լուծել Ռուսաստանի, Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իր բոլոր խնդիրները, որից հետո կարող է ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը. հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, մեջբերում է Ria Novosti-ն:

 

Կոժարայի խոսքերով' Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղությունը տրամաբանական, բնականոն և այլընտրանքային է: Միաժամանակ, նա նշել է, որ ճգնաժամային երևույթները համաշխարհային տնտեսության մեջ, Ռուսաստանի հետ առևտրի կտրուկ նվազումը և ռուսական գազի բարձր գինը հարկադրել են կառավարությանը ժամանակավորապես դադարեցնել համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունները:

 

«Այս դադարը մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները կարգավորելու, ԵՄ և ԱՄՀ հետ խնդիրները լուծելու համար»,-ասել է Կոժարան: