ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարության արտահերթ նիստին հայտարարեց, որ դիմելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով:

Վարչապետը նշեց, որ օրակարգում կլինեն այն մի շարք նախագծերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունվել, ինչպես նաև ՀՀ 2014թ-ի բյուջեն: