Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում' թաղապետարանի մոտակա այգում, ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող այգում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք' հրդեհի բռնկմամբ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարվել՝ 16.31-ին: Այրվել է գազի հաշվիչի զտիչը: