Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում առկա է թիվ 19 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի թիթեղյա ծածկի փլուզման վտանգ:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են թիթեղյա ծածկը: