Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղում այրվում է խոտի դեզ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.30-ին, մարվել՝ 05.30-ին:

 

Պարզվել է, որ 1-ին փողոցի Հրանտ Գևորգյանին պատկանող թիվ 2 տան բակում այրվել է 250 հակ պահեստավորված անասնակեր: