Ռուսաստանը չի պլանավորում վիզային ռեժիմ սամանել ԱՊՀ երկրներից ՌԴ մուտք գործող աշխատանքային միգրանտների համար, սակայն մուտքի թույլտվության համար նրանք պետք է պարտադիր կերպով արտասահմանյան անձնագրեր և բժշկական ապահովագրություն ունենան. հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մեջբերում է РИА Новости-ն:

 

«Մենք այժմ ԱՊՀ երկների հետ գտնվում ենք ոչ վիզային հարաբերությունների ռեժիմում, և բնականաբար, չենք պլանավորում փոփոխություններ մտցնել այդ պետությունների հետ հարաբերություններում, եթե հատուկ իրավիճակներ չառաջանան»,-ասել է Մեդվեդևը ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

 

«Սակայն որպեսզի ինչ-որ թղթերով և տեղեկանքներով մուտք գործեն Ռուսաստանի տարածք, դա ես նույնպես անթույլատրելի եմ համարում: Եթե մենք զարգացման տարբեր մակարդակների վրա ենք գտնվում, ուրեմն բարի եղե՛ք արտասահմանյան անձնագրեր ցո՛ւյց տվեք մուտք գործելիս»,-ասել է նա' ընգծելով, որ անհրաժեշտ է պահպանել բոլոր տեսակի ֆորմալ պահանջները' ընդհուպ մինչև բժշկական ապահովագրության ձևակերպում: