ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է գրել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին. գրում է Грузия-Online-ը: Օբաման իր նամակում նշում է, որ իրեն շատ հաճելի էր համագործակցել Իվանիշվիլիի հետ, և նշել է այն դերը, որը նախկին վարչապետը խաղացել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացման համար:

 

«Հարգելի՛ պարոն Բիձինա, ինձ շատ հաճելի էր համագործակցել Ձեր կառավարության հետ Ձեր' վարչապետի պաշտոնում գտնվելու ընթացքում: Դուք այժմ լքում եք այդ պաշտոնը, և ես Ձեզ իմ հարգանքն եմ հայտնում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված Ձեր քաղաքականության համար:

 

Ձեր նվաճումերը, խաղաղ իշխանափոխությունը և հաջողված ընտրություններն ուժեղացրել են Վրաստանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին Աֆղանստանում համատեղ ջանքերի համար: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի խաղացած դերն ու ցավում ենք զոհերի համար:

 

Ես հույս ունեմ նոր վարչապետ Ղարիբաշվիլիի հետ համագործակցել: Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի հետագա եվրաատլանտյան ձգտումներին և երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը:

 

Ձեզ երջանկություն եմ մաղթում Ձեր հետագա ձեռնարկումների մեջ»,-ասված է Օբամայի նամակում: