ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փակ մեքենայի մեջ թողնելով 4 ամսական դստերը' գնացել էր սթրիփ-ակումբ: Կայանած մեքենայի մեջ երեխային նկատել է անցորդներից մեկը, ով դիմել է ոստիկանություն:

 

Ոստիկանները չեն կարողացել գտնել մեքենայի տիրոջը և ստիպված են եղել կոտրել մեքենայի ապակին: Երեխան մեքենայի մեջ է մնացել ավելի քան 3 ժամ, ապա նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: